Կարևոր իրադարձություններ

Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին. «Ո՞նց է պապիկը մնում այդտեղ». «Հրապարակ»

17 Հուլիս, 2018 08:34
 Բժիշկն ու ընտանիքի անդամներն այցելել են գեներալ Մանվելին. «Ո՞նց է պապիկը մնում այդտեղ». «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ Մանվել Գրիգորյանի ծննդյան օրը ԱԱԾ-ն թույլ է տվել նրա դատավոր դստերը եւ թոռներին (Արմանի զավակներին) այցելել պապին։ 11-ամյա որդուն՝ Վազգենիկին, թույլ չեն տվել, թե ինչու՝ չասացին։ Երեխաներին ասել են, որ գնում են դեսպանատուն, ուր գտնվում է պապիկը։ Դուրս գալիս երեխաներն ասել են՝ ի՜նչ վատ դեսպանատուն է, ո՞նց է պապիկը մնում էդտեղ։ Մ․ Գրիգորյանին է այցելել նաեւ Ֆրանսիայից ժամանած նրա բժիշկը՝ Նորբերտ Ավետյանը․ նա ԱԱԾ է գնացել կոստյումով, թիթեռնիկով (բաբոչկայով)։ ԱԱԾ-ում ասել են՝ թերեւս բաբոչկան հանեք, բժիշկն ասել է․ «Ոչ, ես միշտ այսպես եմ իմ հիվանդներին այցելում, չեմ կարող»։ Ապա ԱԱԾ-ի բժշկի հետ այցելել է գեներալին։ Ավետյանը գրել է եզրակացություն եւ համարել, որ իր հիվանդի առողջական վիճակն անհամատեղելի է անազատության հետ։ Մեր տեղեկություններով, այս օրերին խորհրդարանի ղեկավարությունը (ասացին՝ Բաբլոյանը) եւս պատրաստվում է այցելել Մ․ Գրիգորյանին, ապա հնարավոր է՝ որպես բժիշկ, խնդրի փոխել նրա խափանման միջոցը։ Առաջարկ կա տանել «ՑեԲե»՝ դատապարտյալների հիվանդանոց, սակայն Մանվելի կողմնակիցները չեն ցանկանում՝ պատճառաբանելով, որ այնտեղ կարող են «վնասել» գեներալին։ Ի դեպ, օրեր առաջ Մ․ Գրիգորյանին այցելած Վահրամ Բաղդասարյանն այցելել է նաեւ մյուս գեներալին՝ Վաչիկ Ղազարյանին՝ Սերժի Վաչոյին։ Հարցին, թե ինչպես էր, ասել է․ «Դե, նորմալ, ո՞նց պիտի ըլներ»։

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին