Կարևոր իրադարձություններ

Ֆլորիդայում շնաձկները 5 րոպեում հարձակվել են երկու մարդու վրա

17 Հուլիս, 2018 00:05
Ֆլորիդայում շնաձկները 5 րոպեում հարձակվել են երկու մարդու վրա

ԱՄՆ-ի Ֆլորիդա նահանգի Ֆերնանդինա Բիչ քաղաքում շնաձկները հինգ րոպեում հարձակվել են երկու մարդու վրա: Այս մասին հայտնում է Washington Post-ը:

Աղբյուրի հաղորդմամբ՝ շնաձուկը կծել է 30-ամյա Դաստին Տեոբալդին, երբ նա պառկած էր ծանծաղուտում, որտեղ առավելագույն խորությունը կես մետր է:

«Ես զգացի՝ ինչպես է ինչ-որ բան բռնում ոտքս ու քաշում: Շոշափելով զգացի, որ սա խոշոր գիշատիչ էր: Ձուկը մի քանի անգամ քաշեց ոտքս, այնուհետև բաց թողեց ու գնաց», - պատմել է տղամարդը:

Տեոբալդը գնացել է ափի ուղղությամբ: Ականատեսներից մեկի խոսքով՝ նրան հազիվ է հաջողվել դուրս գալ ջրից, այնուհետև նրան բուժօգնություն է ցուցաբերվել:

Նշվում է, որ երկրորդ հարձակումը տեղի է ունեցել հինգ րոպեից՝ այդ վայրից երեք կիլոմետր հեռավորության վրա: Շնաձուկը հարձակվել է 17-ամյա տղայի վրա ու կծել նրա ոտքը

Նրան նույնպես բուժօգնություն է ցուցաբերվել:

Հայտնի է, որ շնաձկները չափազանց հազվադեպ են հարձակվում մարդկանց վրա Ֆերնանդինա Բիչ քաղաքի լողափում: 135 տարում քաղաքում ու մերձակայքում արձանագրվել է ընդամենը վեց նման միջադեպ:

 

Լրահոս

Դիտել ավելին