Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    543
    551

  • RUB

    7,16
    7,41

Կարևոր իրադարձություններ

ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները

16 Հուլիս, 2018 23:50
ԶԼՄ–ները բացատրել են ԱԱ փակմանը Պուտինի համար պահված հովանոցի հետ կապված հանգամանքները

Հովանոցի պատմությունը, որը ֆուտբոլի ԱԱ փակման արարողության ժամանակ չէր բավականացրել, որպեսզի անձրևից պաշտպաներ բոլոր քաղաքական գործիչներին, բացատրվում է «բարձր կանոնակարգի» առանձնահատկություններով,– գրում է «Մոսկովսկի կոմսոմոլեց» թերթը։

Միջոցառման ժամանակ հովանոցով ծածկվել էր միայն ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը։ Ֆրանսիայի և Խորվաթիայի առաջնորդները կանգնած էին մնացել անձրևի տակ։

«Պարզապես եթե դա մեկնաբանենք, ակամայից ստիպված կլինենք քննադատել բարձր արտասահմանյան հյուրերի թիկնազորին»,– ասել է թերթի՝ Կրեմլին մոտ կանգնած աղբյուրը։

Պարբերականը գրում է, որ բարձրաստիճան անձի հովանոցի մասին պետք է հոգ տանի նրա անձնական թիկնապահը, քանի որ հենց նրա վրա է ընկած պաշտպանյալի կյանքի և առողջության պատասխանատվությունը։ Այսպես, Դաշնային թիկնազորի ծառայության կանոնակարգում գրված է, որ «հովանոցը պարտավոր է հայտնվել» առաջին դեմքի գլխին, հենց որ անձրև է սկսվում։

Ընդ որում, որոշ արտասահմանյան հյուրերի դեպքում թիկնազորը ընդհանրապես դեմ է լինում, որպեսզի իրենց պահպանյալներին «կողքից» ինչ որ բան տան, օրինակ՝ անձրևանոց կամ հովանոց։ Այդ պատճառով, թե «ինչու՞ անձրևանոց չի եղել» հարցը պետք է ուղղել Մակրոնի և Գրաբար–Կիտարովիչի թիկնապահներին,– նշում է թերթը։

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին