Կարևոր իրադարձություններ

Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների

16 Հուլիս, 2018 22:56
Վալերի Օսիպյանը սպայական կոչումներն է հանձնել մի խումբ ոստիկանների

ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հուլիսի 16-ին ոստիկանության ավագ և միջին խմբի հերթական կոչումներ հանձնեց ոստիկանության մի շարք ծառայողների:  

Այս մասին տեղեկացրին ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության բաժնից:

Ոստիկանության Լոռու, Արագածոտնի մարզային վարչությունների, զորքերի ու ճանապարհային ոստիկանության ծառայողները ստացան ոստիկանության մայորի, փոխգնդապետի և գնդապետի սպայական կոչումներ:

Վալերիյ Օսիպյանը նաև հույս է հայտնել, որ կոչումներն էլ ավելի կպարտավորեցնեն նրանց առավել որակյալ ծառայություն իրականացնելու համար:

 

Լրահոս

Դիտել ավելին