Կարևոր իրադարձություններ

Հայտնի է դարձել Xiaomi Mi 8 Explorer Edition-ի՝ վաճառքում հայտնվելու ամսաթիվն ու գինը (լուսանկարներ)

16 Հուլիս, 2018 22:08
Հայտնի է դարձել Xiaomi Mi 8 Explorer Edition-ի՝ վաճառքում հայտնվելու ամսաթիվն ու գինը (լուսանկարներ)

Xiaomi Mi 8 Explorer Edition սմարթֆոնը վաճառքի կհանվի 2018 թվականի հուլիսի 24-ին: Այս մասին հայտնել են Xiaomi ընկերության ներկայացուցիչները:
 
Ինչպես նշում է Korrespondent-ը, գաջեթը վաճառքի կհանվի նախորդ մոդիֆիկացիայից հետո: 8 Explorer Edition-ը համալրվել է Qualcomm Snapdragon 845 պրոցեսորով և երկակի ֆոտոխցիկով:

Աղբյուրը մանրամասնում է, որ սմարթֆոնը համալրված է նաև մատնահետքերի սկաներով՝ անմիջապես դիսփլեյում, և թափանցիկ հետևի կափարիչի նմանակմամբ: Իրականում ապակե պանելը ներսից ամրացված է կպչուն 3D թղթով, որը նմանակում է հեռախոսի ներքին կառուցվածքը: Գաջեթի մյուս բնութագրերը չեն տարբերվի նախորդ տարբերակից:

Ստանդարտ կոնֆիգուրացիաներով Xiaomi Mi 8 Explorer Edition-ը հնարավոր կլինի ձեռք բերել 550 դոլարով:

 

Լրահոս

Դիտել ավելին