Կարևոր իրադարձություններ

Ռուսաստանն ավելի շատ ունի ԱՄՆ-ի կարիքը, քան ԱՄՆ-ը՝ Ռուսաստանինը. WP

16 Հուլիս, 2018 22:00
Ռուսաստանն ավելի շատ ունի ԱՄՆ-ի կարիքը, քան ԱՄՆ-ը՝ Ռուսաստանինը. WP

Washington Post-ը գրում է, որ Ռուսաստանի համար ԱՄՆ-ը ավելի շահեկան դաշնակից է, քան հակառակը:

Այս տարվա մարտին վերընտրվելուց հետո Վլադիմիր Պուտինի հանդեպ հասարակության վստահության մակարդակը նկատելիորեն նվազել է: Դրա մասին փաստում են նույնիսկ պետական լրատվամիջոցները: Այս ամիս Կրեմլը որոշեց բարձրացնել թոշակի գնալու տարիքը, և դա եղավ այն քայլը, որի արձագանքը նույնիսկ ֆոտբոլի աշխարհի առաջնությունը չմեղմացրեց՝ գրում է թերթը:

Ռուսաստանի տնտեսության աճի ցածր մակարդակը դեռ կպահպանվի մինչև 2020 թվականը. դրան նպաստում են Արևմուտքի պատժամիջոցները: Կրեմլը ստիպված է ծախսել իր արժութային պահուստը, իսկ ռուսական կենտրոնական բանկը ստիպված է շատ փող ներդնել բանկային սեկտորում, որը գնալով նմանվում է ֆինանսական բուրգի:

 

 
 

Լրահոս

Դիտել ավելին