Կարևոր իրադարձություններ

«Լիվերպուլն» առաջարկ կանի Ալիսոնի վերաբերյալ

16 Հուլիս, 2018 20:38
«Լիվերպուլն» առաջարկ կանի Ալիսոնի վերաբերյալ

«Ռոմայի» դարպասապահ Ալիսոն Բեքերը կարող է դառնալ «Լիվերպուլի» ֆուտբոլիստ:
Հաղորդվում է, որ «Լիվերպուլը» պաշտոնական հարցում կկատարի Ալիսոնի տրանսֆերի կապակցությամբ այս շաբաթվա ընթացքում:

Բրազիլիայի հավաքականի դարպասապահը, ըստ շշուկների, կապվում էր անգլիական ակումբի հետ ամբողջ ամառվա ընթացքում, սակայն «Կարմիրների» ղեկավարությունը առաջարկ չէր արել նրա վերաբերյալ: Ըստ Daily Mail-ի տեղեկության՝ «Լիվերպուլը» կառաջարկի 60 մլն եվրո միանգամից և ևս 10 մլն՝ որպես բոնուս:

Ավելի վաղ հաղորդվել էր, որ «Ռոման» արդեն պայմանավորվել է Ալֆոնս Արեոլայի հետ, ով կփոխարինի թիմում Ալիսոնին:

 

Լրահոս

Դիտել ավելին