Կարևոր իրադարձություններ

Որպես C-400-ի այլընտրանք ԱՄՆ-ն Թուրքիային է առաջարկում Patriot-ը․ Թինա Քեյդանոու

16 Հուլիս, 2018 20:23
Որպես C-400-ի այլընտրանք ԱՄՆ-ն Թուրքիային է առաջարկում Patriot-ը․ Թինա Քեյդանոու

ԱՄՆ-ն ռուսական C-400 զենիթահրթիռային համակարգերի փոխարեն որպես այլընտրանք Թուրքիային է առաջարկում Patriot տեսակի հակաօդային պաշտպանության համակարգերը, այս մասին գրում է թուրքական gazeteduvar.com.tr կայքը՝ մեջբերելով ԱՄՆ Պետդեպի՝ քաղաքական ու ռազմական հարցերով պատասխանատու նախարարի տեղակալ Թինա Քեյդանոուի կատարած հայտարարությունը։

Վերջինս հայտնել է, որ ներկայում Թուրքիայի հետ քննարկումներ են տարվում վերոնշյալ թեմայի շուրջ։ Նա ընդգծել է, որ Patriot-ը որպես C-400-ի այլընտրանք դիտարկելու ամերիկյան կողմի առաջարկը թուրքական կողմին հղվել է ռազմական տեխնիկայի ցուցահանդեսների մեկի ժամանակ՝ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների կողմից։ Թե ո՞ր պաշտոնյաների միջև է տեղի ունեցել քննարկումը՝ Քեյդանոուն չի հստակեցրել։ 

Նշենք, որ ավելի վաղ ԱՄՆ Պենտագոնի ղեկավար Ջեյմս Մեթիսը, մեկնաբանելով Թուրքիայի կողմից ռուսական C-400 համակարգերի գնման գործարքը, հայտարարել էր, որ դա ՆԱՏՕ-ի հիմնումից ի վեր կառույցի ներսում եղած ամենահակասական քայլն է։

ՆԱՏՕ-ում ԱՄՆ մշտական ներկայացուցիչ Քեյ Բեյլի Հաթչիսոնը ամիսներ առաջ հայտարարել էր, որ ՆԱՏՕ-Թուրքիա համագործակցությունը կսահմանափակվի, եթե Թուրքիան չհրաժարվի Ռուսաստանից C-400 զենիթահրթիռային համակարգերի գնումից:

 

Լրահոս

Դիտել ավելին