Կարևոր իրադարձություններ

Ինդոնեզիայում մի խումբ տղամարդիկ սպանել են շուրջ 300 կոկորդիլոսի՝ վրեժ լուծելով մահացած ընկերոջ համար

16 Հուլիս, 2018 20:08
Ինդոնեզիայում մի խումբ տղամարդիկ սպանել են շուրջ 300 կոկորդիլոսի՝ վրեժ լուծելով մահացած ընկերոջ համար

Ինդոնեզիայի Արևմտյան Պապուա նահանգի Սորոնգ քաղաքի բնակիչները վրեժ են լուծել իրենց մահացած ընկերոջ համար՝ սպանելով տեղի ֆերմայի բոլոր կոկորդիլոսներին, այս մասին գրում է The Jakarta Post-ը։

Սուգիտոյի գործարաններից մեկի աշխատակիցը անասունների համար խոտ էր հավաքում կոկորդիլոսների ֆերմայի տարածքում, հենց այդ ժամանակ նրա վրա հարձակվել է գիշատիչը։ Տեղի բնակիչները լսել են նրա ճիչերը, սակայն երբ հասել են օգնության՝ տղամարդն արդեն մահացած է եղել։

Մահացածի հուղարկավորությունից հետո նրա ընկերները շտապել են նույն ֆերմա և սպանել այնտեղ գտնվող 292 կոկորդիլոսի՝ վրեժ լուծելով իրենց ընկերոջ մահվան համար։ Հայտնի է, որ տղամարդիկ զինված են եղել դանակներով։ 

«Նրանք բռնում էին կենդանիներին, դուրս նետում ափ ու սպանում։ Զազրելի էր նայել այդ ամենին», - պատմել է մոտակայքում բնակվող մի կին, ով ականատեսն է եղել կոկորդիլոսների սպանդին։

Բնապահպաններն արդեն հասցրել են անդրադառնալ թեմային՝ վրդովմունք հայտնելով տեղի ունեցածի դեպքի առնչությամբ։ Նրանք նաև նշել են, որ կոկորդիլոսներին սպանողները խախտել են աձնական գույքի անձեռնմխելիության օրենքը, քանի որ կոկորդիլոսների ֆերմայի տերերն ունեցել են այդտեղ գործունեություն ծավալելու բոլոր անհրաժեշտ թույլատվությունները։

 

Լրահոս

Դիտել ավելին