Կարևոր իրադարձություններ

Բրիտանիայում մանկապիղծին դատել են հանցագործությունից 30 տարի անց

16 Հուլիս, 2018 19:42
Բրիտանիայում մանկապիղծին դատել են հանցագործությունից 30 տարի անց

Բրիտանիայում դպրոց-ինտերնետի նախկին ուսուցիչ 68-ամյա Ջեյմս Հազբանդին 17 տարի ազատազրկման են դատապարտել 30 տարի առաջ կատարած սեռական հանցագործության համար՝ գրում է iz.ru-ն:

Տղամարդը պատմության ուսուցիչ է եղել 90-ականներին: Այն ժամանակ Հազբանդը բռնաբարել է մեկ աշակերտի և սեռական ոտնձգություն է կատարել ևս 5 անչափահասների նկատմամբ:

 

Հանցագործություինց հետո աղջիկը ինքնասպանության փորձ է արել: Գործի նյութերի մեջ նշվում է, որ աղջիկը պատահածի մասին պատմել է դպրոցի հոգևորականին, վերջինս նրան օգնելու փոխարեն ինքն էլ է բռնաբարել աղջկան:

Տուժածը ոստիկանություն է դիմել միայն 2016թ.:

 

Լրահոս

Դիտել ավելին