Կարևոր իրադարձություններ

«Շիրակ» ակումբը պաշտոնական հայտարարություն է արել

16 Հուլիս, 2018 19:17
«Շիրակ» ակումբը պաշտոնական հայտարարություն է արել

«Շիրակ» ֆուտբոլային ակումբը պաշտոնական հայտարարություն է արել: Հայտարարության մեջ նշվում է.

««Շիրակը» ցանկանում է ևս մեկ անգամ փաստել, որ պատրաստ է վերադառնալ Հայաստանի բարձրագույն խմբի առաջնություն այս իսկ մրցաշրջանից, եթե մեր պահանջը կատարվի, և ՀՖՖ նախագահը և աշխատակազմը հրաժարական տան։ Մեր կարծիքով, այն ինչ տեղի ունեցավ հունիսի 30-ին ապօրինություն է

ՀՖՖ-ն հեռացրեց «Շիրակին» անդամությունից, իսկ որպես ՀՖՖ անդամ քվեարկեց ակումբների և անհայտ ծագումով կազմակերպությունների օգտին, որոնց գործունեության մասին ֆուտբոլային աշխարկում ոչ ոքի տեղյակ չէ։ Լիովին կիսում ենք «Փյունիկի» և «Արարատի» տեսանկյունները, որ առաջնությունում չեն կարող հանդես գալ կրկնվող անուններով ակումբներ։

Կրկին ցանկանում ենք վերահաստատել, որ պատրատ ենք օգոստոսից մասնակցել բարձրագույն խմբի առաջնությանը, եթե ՀՖՖ մոտ ապագույում տեղի ունենա ամբողջ աշխատակազմի փոփոխություն»:

 

Լրահոս

Դիտել ավելին