Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    482,5
    485,5

  • EUR

    553
    561

  • RUB

    7,29
    7,54

Կարևոր իրադարձություններ

ՍԻՄ կուսակցության հայտարարությունը` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

16 Հուլիս, 2018 18:50
ՍԻՄ կուսակցության հայտարարությունը` ի պաշտպանություն Հայ Առաքելական Եկեղեցու

«Սահմանադրական Իրավունք Միությունը» խորապես անհանգստացած է եւ խստորեն դատապարտում է վերջին շրջանում տեղի ունեցող հարձակումները Հայոց Վեհափառի դեմ, համարելով դրանք հարվածներ Հայ Առաքելական Եկեղեցուն: Մենք չենք քննարկում անձերի խնդիրը, քանի որ թիրախավորում է եկեղեցական ամբողջ ինստիտուտը:

ՍԻՄ կուսկցությունը այս ընթացքը դիտում է որպես ազգակործան նպատակներ ունեցող գործողություններ, որոնց վերջնական նպատակն է զրկել հայ ժողովրդին իր հոգեւոր եւ ոգեղեն ինքնիշխանությունից, որը մեր ժողովուրդը պահպանել է հազարամյակներ շարունակ:

Սա նաեւ ընկալում ենք որպես նպատակաուղղված հարված հայ ժողովրդի արժեքների համակարգին, այդ թվում` հեռակա ստոր նպատակներով, որոնց մեջ է հայ ավանդական ընտանիքի ոչնչացումը: Սա նաեւ հարված է աշխարհասփյուռ հայ ժողովրդի հոգեւոր միասնության համակարգին, որի ապահովման հիմնական ինստիտուտներից մեկն է Հայ առաքելական եկեղեցին:

Պետք է փաստել, որ հարձակումները Հայ առաքելական եկեղեցու առաջնորդի եւ ընդհանրապես եկեղեցու դեմ կրում են բացահայտ հակաօրինական բնույթ, խախտվում են ՀՀ սահմանադրությունը եւ օրնեսդրությունը: Սակայն հակաօրինական գործողությունները չնայած բազմաթիվ դիմումների, իշխանությունների կողմից ոչ միայն չեն կանխվում, այլ խրախուսվում են:

Սա վկայում է այն մասին, որ նման լկտի եւ սրբապիղծ գործողությունները ստվերային կերպով, իսկ երբեմն նաեւ բացահայտ աջակցվում են իշխանությունների կողմից: Պետք է ցավով փաստել, որ Հայ առաքելական եկեղեցին այդպիսի նվաստացուցիչ եւ խոցելի վիճակում է այսօր աշխարհի միայն երկու երկրներում` Հայաստանում եւ թուրքիայում:

ՍԻՄ կուսակցությունը հայտարարում է` մենք ամբողջությամբ եւ վճռականորեն սատարում ենք Հայ առաքելական եկեղեցուն:

ՍԻՄ կուսակցությունը պահնաջում է ՀՀ իշխանություններից անմիջապես դադարեցնել Հայ առաքելական եկեղեցու դեմ ուղղված հակաօրինական գործողությունները, չսատարել եւ չխարխուսել պառակտիչներին եւ աղանդավորներին:
ՍԻՄ-ը դիմում է հայ ժողովրդին կանգնել իր եկեղեցու եւ հետեւապես հոգեւոր եւ ոգեղեն անկախության պաշտպանությանը:

ՍԻՄ-ը կոչ է անում Հայ առաքելական եկեղեցուն տեղի չտալ սադրիչների գործողություններին, էլ ավելի ամուր կապ հաստատել հայ ժոողվրդի ճնշող մեծամասնությունը կազմող իր հետեւորդների հետ եւ դիմագրավել ներկայիս դժվարությունները:

ՍԻՄ Նախագահ` Հայկ Բաբուխանյան
16 հուլիսի 2018թ.
Երեւան

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին