Կարևոր իրադարձություններ

Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

16 Հուլիս, 2018 18:40
Արմեն Սարգսյանը ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Վրաստանի նախագահ Գիորգի Մարգվելաշվիլուն Տղիբուլիի հանքահորում տեղի ունեցած ողբերգության կապակցությամբ, որը մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Այս մասին տեղեկացրին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Հանրապետության նախագահը վշտակցությունն է հայտնել Գիորգի Մարգվելաշվիլուն եւ Վրաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով զոհվածների հարազատներին համբերություն եւ ոգու արիություն, իսկ վիրավորներին՝ շուտափույթ ապաքինում:

 

Լրահոս

Դիտել ավելին