Կարևոր իրադարձություններ

Հելսինկիում ընթանում է Լավրովի եւ Պոմպեոյի առաջին անձնական հանդիպումը

16 Հուլիս, 2018 17:45
Հելսինկիում ընթանում է Լավրովի եւ Պոմպեոյի առաջին անձնական հանդիպումը

Ֆինլանդիայի մայրաքաղաքում այս պահին բանակցություններ են ընթանում Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի եւ ԱՄՆ պետքարտուղար Մայքլ Պոմպեոյի միջեւ, հաղորդում է «ՏԱՍՍ»-ը: Արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների հանդիպումն ընթանում է երկու երկրների նախագահներ Վլադիմիր Պուտինի եւ Դոնալդ Թրամփի գագաթնաժողովին զուգահեռ:

Լավրովը եւ Պոմպեոն ողջունել են միմյանց եւ փոխանակվել ձեռքսեղմումով: Զրույցն ընթանում է մամուլի համար փակ ռեժիմով:
Սա Պոպմեոյի նշանակումից հետո նրանց առաջին անձնական հանդիպումն է: Մինչ այս պաշտոնյաները մի քանի անգամ զրուցել են հեռախոսով:

 

Լրահոս

Դիտել ավելին