Կարևոր իրադարձություններ

«Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ երկիր». Արսեն Թորոսյան

16 Հուլիս, 2018 16:35
Հեղինակ՝ Արսեն Թորոսյան
«Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ երկիր». Արսեն Թորոսյան

ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը ֆեյսբուքյան իր էջում  տեսանյութ է տեղադրել Հայաստանում ծխախոտից ազատվելու վերաբերյալ և կից գրառում կատարել.

«Այո! Հայաստանը պետք է լինի ծխախոտից զերծ՝ մաքուր օդով երկիր։ Ծխախոտն է սիրտանոթային հիվանդությունների ամենամեծ ռիսկի գործոնը։ Սրտամկանի ինֆարկտն ու գլխուղեղի ինսուլտը դրանցից ամենավտանգավորներն են։ Եվ մենք այս երկու հիվանդությունների բուժումը ավելի հասանելի դարձնելու հետ մեկտեղ, պետք է նվազեցնենք դրանցով հիվանդացությունը՝ ԿՏՐՈՒԿ ԻՋԵՑՆԵԼՈՎ ԾԽԱԽՈՏԻ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ։

Հ.Գ. Ֆինանսական կողմն էլ իր հերթին»:

 

 

Լրահոս

Դիտել ավելին