Կարևոր իրադարձություններ

Կալիֆոռնիայում ամուսինը գտել է կնոջ ամուսնական մատանին նրանց այրված տան մոխրի միջից ու կրկին առաջարկություն արել նրան

16 Հուլիս, 2018 16:29
Կալիֆոռնիայում ամուսինը գտել է կնոջ ամուսնական մատանին նրանց այրված տան մոխրի միջից ու կրկին առաջարկություն արել նրան

ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգում ուժգին անտառային հրդեհների հետևանքով ավերված տների թվում է եղել նորապսակ ամուսիններ Իշու և Լոռա Ռաոների տունը։

Ինչպես գրում է life.ru-ն, ամուսիններին, որոնք 8 ամիս էին հասցրել բնակվել այդ տանը, հրդեհից հետո մնացել է միայն տան մոխրի կույտը։

Զույգի համար շատ բարդ է եղել ուժ գտնել և վերադառնալ հրդեհի վայր, սակայն նրանք արել են դա։ Հանկարծ Լոռան հիշել է իր ամուսնական մատանու մասին, որը հանել էր այդ չարաբաստիկ գիշերը և թողել լոգարանում։

«Քնելուց առաջ ես հանեցի ամուսնական մատանիս լոգարանում և պառկեցի քնելու, սակայն րոպեներ անց հրդեհ բռնկվեց։ Ես պետք է արագ դուրս հանեի տնից երկու երեխաներին, երեք շան ու կատվին, իսկ մատանու մասին այդ ժամանակ չէի էլ մտածում», - հիշել է կինը։

Երբ ամուսինները կրկին այցելել են արդեն մոխրացած տարածք՝ Իշուն սկսել է հետաքրքրության համար փորփրել մոխրի կույտը և գտել է այն տարածքը, որտեղ եղել է նրանց լոգարանը։ Ի վերջո, նա գտել է կնոջ ամուսնական մատանին։ Հին սարսափները մոռանալու և որքան հնարավոր է շուտ նոր կյանք սկսելու համար Իշուն ծնկի է իջել և կրկին առաջարկություն արել կնոջը՝ արդեն մի փոքր հալված մատանիով։ 

«Նա աշխարհում իմ տեսած ամենագեղեցիկ կինն է, ես կանեմ ամեն ինչ, որ նրա երեսին միշտ շողա ժպիտը», - ասել է Իշուն։

Ահա հենց այդ պահին, նույն ողբերգական վայրում Լոռան և Իշուն որոշել են հետևում թողնել ամեն վատ բան։ Լոռայի խոսքով՝ այս դեպքն առիթ է եղել նրանց համար հասկանալու, որ կյանքում առավել կարևոր են մարդիկ, ում հետ դու ապրում ես և անսահման սիրում։

 

 

Լրահոս

Դիտել ավելին