Կարևոր իրադարձություններ

Խամենեին հայտարարել Է բոլոր երկրների հետ, բացի ԱՄՆ-ից, հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին

16 Հուլիս, 2018 15:51
Խամենեին հայտարարել Է բոլոր երկրների հետ, բացի ԱՄՆ-ից, հարաբերությունները զարգացնելու պատրաստակամության մասին

Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) ղեկավար եւ հոգեւոր առաջնորդ Ալի Խամենեին հուլիսի 16-ին հայտարարել Է ամբողջ աշխարհի՝ «ինչպես Արեւմուտքի, այնպես Էլ Արեւելքի», բայց ոչ ԱՄՆ-ի հետ իր երկրի հարաբերությունների զարգացման կարեւորության մասին:

«Բացառությամբ մի քանի դեպքերի, ինչպիսին ԱՄՆ-ն Է, Իրանի հարաբերությունները մյուս երկրների հետ, ինչպես արեւմտյան, այնպես Էլ արեւելյան, պետք Է ընդլայնվեն եւ զարգանան»,- ասված Է Խամենեիի հայտարարության մեջ, որը հրապարակվել Է Համացանցի՝ նրա պաշտոնական կայքում:

«Հարկ Է հետագայում Էլ ուժեղացնել մեր դիվանագիտության գործնական դինամիկան եւ նպատակամիտությունը»,- նշել Է Իրանի առաջնորդը:

Դրա հետ մեկտեղ Խամենեին կառավարությանը կոչ Է արել վարելու «գործուն եւ դինամիկ» արտաքին քաղաքականություն: «Երկրի տնտեսությունը չի կարող աճել՝ սպասելով, թե եվրոպացիները երբ կառաջարկեն իրենց երաշխիքները»,- ընդգծել Է նա:

Գործողությունների համատեղ համապարփակ պլանը Թեհրանը եւ աշխարհի վեց տերությունները (Ռուսաստան, Մեծ Բրիտանիա, Գերմանիա, Չինաստան, ԱՄՆ, Ֆրանսիա - ծանոթ. խմբ.) համաձայնեցրել են 2015 թվականին, 2016 թվականի հունվարին մտել Է իրագործման փուլ: Այն նախատեսում Է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի, ԱՄՆ-ի եւ Եվրամիության կողմից Իրանի նկատմամբ սահմանված պատժամիջոցների վերացում: Փոխարենը Թեհրանը պարտավորվել Է սահմանափակել իր միջուկային ծրագիրը՝ այն դնելով միջազգային վերահսկողության ներքո:

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը 2018 թվականի մայիսի 8-ին հայտարարեց Համաձայնագրից Վաշինգտոնի դուրս գալու մասին:

Նա խոստացավ ոչ միայն վերադարձնել Իրանի նկատմամբ հին սահմանափակիչ միջոցներն, այլեւ սահմանել նորերը: Հուլիսի 6-ին Վիեննայում կայացած նախարարական հանդիպմանը Ռուսաստանը, ՉԺՀ-ն, Մեծ Բրիտանիան, Գերմանիան եւ Ֆրանսիան հավաստեցին իրենց կողմնակցությունը գործարքին, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին