Կարևոր իրադարձություններ

Բեյոնսեի և Ջեյ–Զիի կարողությունը մեկ միլիարդ դոլարից ավել է կազմում. Forbes

16 Հուլիս, 2018 15:28
Բեյոնսեի և Ջեյ–Զիի կարողությունը մեկ միլիարդ դոլարից ավել է կազմում. Forbes

Հայտնի տնտեսական Forbes պարբերականի համաձայն՝ ռեփեր Ջեյ–Զիի և նրա կնոջ՝ երգչուհի Բեյոնսեի համատեղ ունեցվածքը 1,255 միլիարդ դոլար է կազմում։ Դա ամուսիններին աշխարհի ամենահարուստ զույգերից մեկն է դարձնում։

Այս շաբաթ Forbes-ը հրապարակել էր Ամերիկայի ամենահարուստ կանանց ցանկը։ Ըստ ամսագրի տվյալների՝ Բեյոնսեի և Ջեյ Զիի համատեղ կարողությունը 1,255 միլիարդ դոլար է կազմում։ Այդպիսով փոփ–աստղը 53-րդ տեղն է գրավում ցանկում, քանի որ այս տարի Բեյոնսեն վաստակել է 355 միլիոն դոլար, իսկ նրա ամուսինը՝ ռեփեր Ջեյ Զին՝ 900 միլիոն դոլար։

 

Նշվում է, որ Բեյոնսեն իր գումարների մեծ մասը վաստակում է հյուրախաղերի, գովազդային առաջարկների և ալբոմների վաճառքի հասույթների շնորհիվ։ Հիշեցնենք, որ այս պահին զույգը On The Run II համաշխարհային շրջագայությանն է մեկնել։

 

Լրահոս

Դիտել ավելին