Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    543
    551

  • RUB

    6,88
    7,38

Կարևոր իրադարձություններ

Մանրամասներ ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակից

16 Հուլիս, 2018 15:37
 Մանրամասներ ՊՈԱԿ-ի տանիքի փլուզման հետևանքով տուժածների առողջական վիճակից

«Աշխատակիցներից մեկը վերակենդանացման բաժանմունքում է՝ նախնական տվյալներով գանգուղեղային տրավմայով: Մյուսն էլ թեթև քերծվածքներ էր ստացել: Այս պահին եղած տեղեկություներով արդեն դուրս է գրվել հիվանդանոցից»,- լրագրողների հետ զրույցի ժամանակ նշել է դեպքի վայր ժամանած ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Նրա փոխանցմամբ շենքի տանիքի փլուզման պահին աշխատակիցներն անցնում էին շենքի տակով:

Նախարարը նշեց, որ դեպքի առիթով նախապատրաստվում են նյութեր քրեական գործ հարուցելու համար:

«Շինաշխատանքներ են կատարվել շենքի պայմանները բարելավելու ուղղությամբ: Ուսումնասիրություններ կարվեն, եթե կան մեղավորներ, նրանք կբացահայտվեն և կենթարկվեն պատասխանատվության»,-հավելեց նախարարը:

Տուժածները տեղափոխվել են Էրեբունի բժշկական կենտրոն: Արտակ Զեյնալյանը դեպքի վայրից ուղևորվում է նրանց տեսակցության:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին