Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    483
    486

  • EUR

    552
    560

  • RUB

    7,28
    7,53

Կարևոր իրադարձություններ

Արցախում մեկնարկել են տնտեսությունը խթանելու նոր ծրագրեր

16 Հուլիս, 2018 14:59
Արցախում մեկնարկել են տնտեսությունը խթանելու նոր ծրագրեր

Արցախի Հանրապետության պետական նախարար Գրիգորի Մարտիրոսյանը հուլիսի 16-ին ընդունել է Հայաստանի զարգացման հիմնադրամի գործադիր տնօրեն Արմեն Ավակ Ավակյանի գլխավորած պատվիրակությունը։ Պետական նախարարն իր գոհունակությունն է հայտնել արցախյան ընկերություններին արտահանման հարցում հիմնադրամի կողմից ցուցաբերվող աջակցության առթիվ: Նա կարևորել է կառույցի հետ ԱՀ գործարար շրջանակների համագործակցության հետագա խորացումը՝ առկա ներուժի ավելի արդյունավետ իրացման նպատակով։ Գ. Մարտիրոսյանն ուշադրություն է հրավիրել նաև պետական առաջիկա ծրագրերին՝ նշելով, որ Արցախում մեկնարկել է արտադրվող նռան ծավալների մեծացումը խթանելու նոր ծրագրեր։

Պետնախարարը ներկաներին առաջարկել է ուսումնասիրություններ սկսել շուկաների որոնման ուղղությամբ, որպեսզի իրացման հարցում հետագայում խոչընդոտներ չլինեն։ Արմեն Ավակ Ավակյանը պետնախարարին է ներկայացրել ՀԶՀ աջակցության գործիքակազմը՝ շեշտելով, որ այն ամբողջությամբ հասանելի է արցախյան ընկերությունների համար։ Նրա խոսքով՝ որոշ արցախյան ընկերություններ արդեն ընդգրկվել են հայաստանյան և միջազգային ցուցահանդեսներում, ինչը որոշակի արդյունքներ է ապահովել այդ կազմակերպությունների համար։ Ա․ Ավակյանը հավաստիացրել է, որ շարունակելու են ընդլայնել և խորացնել տեղի արտադրողների հետ համագործակցությունը։ Հանդիպմանը ներկա էր ԱՀ էկոնոմիկայի և արտադրական ենթակառուցվածքների նախարար Լևոն Գրիգորյան: ԱՀ պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժին 


Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին