Կարևոր իրադարձություններ

Մենք բաց ենք լսել Հայկական կառավարության ակնկալիքները. Պյոտր Սվիտալսկի

16 Հուլիս, 2018 14:48
Մենք բաց ենք լսել Հայկական կառավարության ակնկալիքները. Պյոտր Սվիտալսկի

Ասօր մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին ասաց, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի` Բրյուսել կատարած այցի ժամանակ Եվրամիության բարձրագույն պաշտոնյաների ուղերձը հստակ էր: Նա նշեց, թե ԵՄ-ն ողջունում է Հայաստանում կատարված փոփոխություններն ու պատրաստ է օգնել բարեփոխումների հարցում։ Խոսելով Փաշինյանի հայտարարության մասին, ըստ որի` հեղափոխության ժամանակ հնչած ոգեւորիչ տոնայնությամբ հայտարարությունները պետք է լինեն համարժեք ԵՄ-ի կողմից աջակցությանը, Սվիտալսկին նշեց, թե  իրենք բաց են լսել հայկական կառավարության ակնկալիքները, ապա հավելեց, որ կառավարության ներկայացուցիչների հետ հանդիպումներում պարզ հարց է տալիս՝ ի՞նչ եք սպասում մեզանից: Նա հստակեցրել է, որ ակնկալվող աջակցության բնույթը հիմնականում ինստիտուցիոնալ է, տեխնիկական եւ ֆինանսական: «Մենք հասկանում ենք, որ նոր կառավարությանը ժամանակ է պետք, շատ նախարարներ նոր են կառավարությունում, պետք է գնահատել, հասկանալ` որն է լավագույնը Հայաստանի համար»,- նշեց նա: 

 

Լրահոս

Դիտել ավելին