Կարևոր իրադարձություններ

Ընտրությունները պատճառ չեն, որպեսզի Արցախյան հարցի բանակցություններում դադար տրվի. Տիգրան Բալայան

16 Հուլիս, 2018 14:32
Ընտրությունները պատճառ չեն, որպեսզի Արցախյան հարցի բանակցություններում դադար տրվի. Տիգրան Բալայան

Այսօր լրագրողների հետ ճեպազրույցում ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտնեց որ Օրերս Բրյուսելում կայացած ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի առաջին հանդիպման ժամանակ Փաշինյանի եւ Ալիեւի հանդիպման մասին պայմանավորվածություն ձեռք չի բերվել: Նա նշեց նա, որ հանդիպումը ճանաչողական էր:

Միաժամանակ, Բալայանի փոխանցմամբ, երկու երկրների արտաքին գերատեսչությունների ղեկավարները պայմանավորվել են շփումները շարունակել: «Կա ոչ պաշտոնական տեսակետ, թե Արցախյան հակամարտության բանակցություններում դադար է պետք, որովհետեւ առջեւում խորհրդարանական ընտրություններ են, բայց մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը չպետք է խոչընդոտ հանդիսանա բանակցությունների եւ խաղաղության հաստատման ոլորտում հաջողություններ գրանցելու համար: Մեր դիրքորոշումն այն է, որ կարեւորը Արցախի անվտանգության եւ կարգավիճակի հարցն է»,-հստակեցրեց Տիգրան Բալայանը: 

Նրա փոխանցմամբ՝ Մնացականյան-Մամեդյարով հանդիպմանը քննարկվել է նաեւ սահմանային իրավիճակը, մասնավորապես՝ խաղաղությանը նպաստող մթնոլորտի ապահովման անհրաժեշտության հարցը. «Խոսքը պայմանավորվածությունների կատարման մասին է՝ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի կարողությունների ավելացում, շփման գծում նրանց տեղակայում, հետաքննությունների մեխանիզմների ներդրում: Երկու տարուց ավելի՝ Ադրբեջանը խոչընդոտում է դրանց իրականացմանը»: 



 

 

Լրահոս

Դիտել ավելին