Կարևոր իրադարձություններ

Համաներումը հացադուլի միջոցով չի կարող լուծվել. Արտակ Զեյնալյան

16 Հուլիս, 2018 14:12
Համաներումը հացադուլի միջոցով չի կարող լուծվել. Արտակ Զեյնալյան

«Համաներումն իրավունք չէ, այլ տրամադրվելիք արտոնություն: Դա պահանջի ձեւով ներկայացնելը չի բխում դրա էությունից»,-անդրադարնալով «Արմավիր» քրեակատարողական հիմնարկի մի շարք կալանավորների՝ համաներման պահանջով իրականացվող հացադուլին, այսօր լրագրողների հետ ճեպազրույցում,   ասաց ՀՀ Արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը:

Լրագրողները հետաքրքրվեցին, թե արդյոք առաջիկայում, այնուամենայնիվ, նախատեսվում է համաներում: «Համաներում կլինի, թե ոչ, կախված է իշխանության եւ հասարակության կամքից: Արդյոք իրավունքի խախտման՝ հանցագործության զոհերը կամ նրանց հարազատները պատրա՞ստ են ներել իրենց իրավունքները խախտած անձանց»,-հարցադրում արեց նախարարը: Ապա եզրափակեց. «Համաներումը հիմնահարց է, որը հացադուլով չպետք է լուծվի: Եթե դրա ժամանակը գա եւ հասարակությունն ու իշխանությունը նման կամք դրսեւորեն, հարցը կքննարկվի»: 


 

Լրահոս

Դիտել ավելին