Կարևոր իրադարձություններ

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կպահպանի իր պաշտոնը

16 Հուլիս, 2018 14:45
Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կպահպանի իր պաշտոնը

Ֆրանսիայի ֆուտբոլի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Դիդյե Դեշամը կպահպանի իր պաշտոնը Մունդիալի ավարտից հետո։ Այս մասին հայտարարել է ինքը՝ Դեշամը, եզրափակիչ խաղի ավարտից հետո։

L'Equipe-ի փոխանցմամբ, Դեշամը մասնավորապես ասել է․ «Ես չեմ պատրաստվում վարվել այնպես, ինչպես Էմե Ժակեն, ով 98-ի Մունդիալից հետո հեռացավ։ Ես պետք է կատարեմ պայմանագրով ինձ ստանձնած պարտավորությունները։ Ինչպես եւ կարելի է ենթադրել, ես կշարունակեմ իմ աշխատանքը թիմի հետ։ Մի քանի շաբաթ անշուշտ կանհետանամ, սակայն դեռ կտեսնվենք»։

Հիշեցնենք, որ երեկ Ֆրանսիան դարձավ ֆուտբոլի աշխարհի չեմպիոն։ Դեշամը ղեկավարում է Ֆրանսիայի հավաքականը արդեն 6 տարի։

 

Լրահոս

Դիտել ավելին