Կարևոր իրադարձություններ

Չինաստանը դիմել է ԱՀԿ՝ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի մտադրության պատճառով

16 Հուլիս, 2018 14:25
Չինաստանը դիմել է ԱՀԿ՝ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի մտադրության պատճառով

Չինաստանը դիմել է Առևտրի համաշխարհային կազմակերպություն՝ չինական ապրանքների համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու ԱՄՆ-ի մտադրության պատճառով, գրում է «ՌԻԱ Նովոստի»գործակալությունը՝ Չինաստանի առևտրի նախարարությանը հղումով։

Վերջերս Վաշինգտոնը հայտարարել է չինական ապրանքների ներկրման համար լրացուցիչ մաքսատուրքեր սահմանելու մտադրության մասին։ Պեկինում դա անընդունելի են համարել և խոստացել անհապաղ ԱՀԿ դիմել։

Ապրիլի սկզբին ԱՄՆ-ն 1.300 չինական ապրանքից բաղկացած ցուցակ էր հրապարակել, որոնց համար կարող են ներկրման մաքսատուրքեր սահմանվել։ Չինաստանն ի պատասխան 106 անուն ապրանքի համար 25 տոկոս մաքսատուրք է սահմանել։ Դրանից հետո ԱՄՆ-ն նոր մաքսատուրքերի սահմանման մասին է հայտարարել։ Մասնավորապես, հունիսի կեսերին ԱՄՆ-ն 25 տոկոս մաքսատուրք է սահմանել չինական ապրանքների համար։ Չինաստանը, իր հերթին, 25 տոկոս մաքսատուրք է սահմանել 659 անուն ամերիկյան ապրանքի համար։ 

 

 

Լրահոս

Դիտել ավելին