Կարևոր իրադարձություններ

Նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա․ Տիգրան Բալայան

16 Հուլիս, 2018 12:17
Նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա․ Տիգրան Բալայան

 Պայմանավորվածություն կա, որ կոնտակտները շարունակվելու են: Այս մասին այսօր՝ հուլիսի 16-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՀ արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը՝ անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների հանդիպմանը։

«Ոչ պաշտոնական մակարդակով հնչեցված տեսակետ կա, որ միգուցե Հայաստանում ընտրությունների շրջան է սկսվում, և ինչ-որ «պաուզա» պետք է վերցնել և դրանից հետո նոր շարունակել։ Մենք գտնում ենք, որ նախընտրական շրջանը խոչընդոտ չի կարող հանդիսանալ բանակցային գործընթացի վրա։ Ե՛վ վարչապետ Փաշինյանը, և՛ արտգործնախարար Մնացականյանն են ընդգծել, որ կարևորագույն հարցն Արցախի անվտանգության հարցն է, որի ապահովման սկզբունքով ենք մենք առաջնորդվում»,- ասաց նա։

Հուլիսի 11-ին Բրյուսելում հանդիպում տեղի ունեցավ ՀՀ արտաքին գործերի նախարար Զոհրաբ Մնացականյանի եւ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամադյարովի միջեւ: Դա երկու երկրների արտգործնախարարների միջեւ առաջին հանդիպումն էր` Հայաստանում ժողովրդավարական շարժման արդյունքում տեղի ունեցած իշխանափոխությունից եւ նոր կառավարության ձեւավորումից հետո:

 

 

Լրահոս

Դիտել ավելին