Կարևոր իրադարձություններ

«Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի հիմարության պատճառով». Թրամփի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ

16 Հուլիս, 2018 12:09
«Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացել են ԱՄՆ-ի հիմարության պատճառով». Թրամփի հայտարարությունը Պուտինի հետ հանդիպումից առաջ

Միացյալ Նահանգների նախագահ Դոնալդ Թրամփն իր ռուս պաշտոնակից Վլադիմիր Պուտինի հետ հելսինկյան հանդիպումից առաջ հայտարարել է, որ Ռուսաստանի հետ Վաշինգտոնի հարաբերությունները «դեռ երբեք այսքան վատ չէին եղել»:

«Ռուսաստանի հետ հարաբերությունները դեռ երբեք այսքան վատ չէին եղել: Եվ դա շնորհիվ Միացյալ Նահանգների բազմամյա ապուշության ու հիմարության»,-իր պաշտոնական թվիթերյան էջում գրել է Թրամփը:

Մինչդեռ դրան նախորդած գրառման մեջ ԱՄՆ նախագահն անդրադարձել է 2016թ. նոյեմբերին ԱՄՆ-ում կայացած նախագահական ընտրություններին Ռուսաստանի հավանական միջամտության հարցին՝ ընդգծելով, որ Հետաքննությունների դաշնային բյուրոն ժամանակին այդ մասին տեղեկացրել էր Բարաք Օբամային:

«Բայց քանի որ նա վստահ էր, որ հաղթելու էր կեղծավոր Հիլարի Քլինթոնը, նա այդ ամենին մեծ ուշադրություն չդարձրեց ու ոչինչ չարեց»,-գրել է Թրամփը:

 

Լրահոս

Դիտել ավելին