Կարևոր իրադարձություններ

«Ելք» խմբակցությունում քննարկվում է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափը․ Թեհմինա Վարդանյան

16 Հուլիս, 2018 11:51
«Ելք» խմբակցությունում քննարկվում է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափը․ Թեհմինա Վարդանյան

«Ելք» խմբակցությունում քննարկվում է ավագանու արտահերթ ընտրություններին մասնակցելու ձևաչափը, այսօր Երեւանի քաղաքապետարանում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության անդամ Թեհմինա Վարդանյանը:

Հարցին՝ ինչու այսօր ավագանու նշանակված նիստին «Ելք»-ը չի մասնակցում, նա պատասխանեց. «Որովհետեւ մենք չենք պատրաստվում աշխատել Երեւանի ավագանիում 46 անդամ ունեցող ՀՀԿ խմբակցության հետ»:

Այսօր՝ հուլիսի 16-ին, Երևանի ավագանին պետք է քաղաքապետի արտահերթ ընտրություն անցկացներ, սակայն նիստը 30 րոպեով հետաձգվեց՝ քվորում չլինելու պատճառով։ Նիստին ներկա էր ավագանու 5 անդամ՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության 3 անդամներ, անկախ ավագանու անդամ Հայկ Պետրոսյանը և փոխքաղաքապետ Կամո Արեյանը։ 

30 րոպե ընդմիջումից վերադառնալուց հետո Կամո Արեյանը հայտարարեց, որ Երևանի ավագանու նիստին քվորում չկա, նիստը համարվում է չկայացած։

 

Լրահոս

Դիտել ավելին