Լուրեր Հայաստանից և արտերկրից - Shabat.am

  • 1

    14° C, Երևան

  • 1

    4° C, Գյումրի

  • USD

    481,5
    484,5

  • EUR

    547,5
    555,5

  • RUB

    6,92
    7,42

Կարևոր իրադարձություններ

Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին և Ռուսասանին կոչ է արել կանխելու առևտրական հակամարտությունը

16 Հուլիս, 2018 11:44
Տուսկը Չինաստանին, ԱՄՆ-ին և Ռուսասանին կոչ է արել կանխելու առևտրական հակամարտությունը

Եվրամիության նախագահ Դոնալդ Տուսկը Չինաստանին, ինչպես նաեւ ԱՄՆ-ին եւ Ռուսաստանին կոչ է արել կանխելու առեւտրական հակամարտությունը: Ինչպես հաղորդել է Agence France-Presse-ը, այս հայտարարությունը նա արել է հուլիսի 16-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի վարչապետ Լի Կեցյանի հետ կայացած հանդիպմանը։

«Դա Եվրոպայի եւ Չինաստանի, ինչպես նաեւ Ամերիկայի եւ Ռուսաստանի ընդհանուր պարտքն է չկործանել այդ համաշխարհային կարգը, այլ ընդակառակը, բարելավել այն եւ չներքաշվել առեւտրական պատերազմների մեջ, որոնք անցյալ դարում այդքան հաճախ են իրենցով բացահայտ հակամարտություններ հարուցել»,- մեջբերում էԷ Տուսկի խոսքը գործակալությունը:

«Տակավին ժամանակ կա հակամարտությունից եւ քաոսից խուսափելու համար»,- նշել է նա: Չինաստանը եւ Եվրամիությունը հուլիսի 16-ին ստորագրել են մի քանի հուշագրեր փոխըմբռնման մասին, որոնք վերաբերում են մի ամբողջ շարք ուղղություններով համագործակցությանը, այդ թվում առեւտրի, ներդրումների եւ մաքսային կարգավորման բնագավառում:

Հանդիպմանը ներկա է եղել նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ժան Կլոդ Յունկերը: ԱՄՆ-ի իշխանությունները նախագահ Դոնալդ Թրամփի նախաձեռնությամբ վերջին ամիսներին ներմուծման մաքսատուրքեր են սահմանել մի ամբող շարք անուն ապրանքների համար, որոնք Միացյալ Նահանգների շուկային են մատակարարվում Եվամիության, Չինաստանի եւ այլ երկրների կողմից: Վաշինգտոնի այդ հովանավորական քայլերը հրահրել են պատասխան քայլեր եւ փորձագետներին հարկադրել են նախազգուշացնելու գլոբալ առեւտրական պատերազմի ծագման սպառնալիքի մասին, հաղորդել է ՏԱՍՍ-ը:

Մեկնաբանություններ

Լրահոս

Դիտել ավելին