Կարևոր իրադարձություններ

Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

16 Հուլիս, 2018 11:14
Արցախի նախագահը մի շարք օրենքներ է ստորագրել

Արցախի Նախագահ Բակո Սահակյանն ստորագրել է մի շարք օրենքներ։ Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից։

Այդ օրենքների թվում են «Տեխնիկական կանոնակարգման մասին», «Չափումների միասնականության ապահովման մասին», «Ստանդարտացման մասին», «Հավատարմագրման մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», «Պետական գույքի մասնավորեցման 2010-2012 թվականների ծրագրի կատարման 2017 թվականի տարեկան հաշվետվությունը հաստատելու մասին» և «Հանրակրթության մասին» Լեռնային Ղարաբաղի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» Արցախի Հանրապետության օրենքները։

 

Լրահոս

Դիտել ավելին