Կարևոր իրադարձություններ

Ասանժին պատրաստվում են դուրս հանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից

16 Հուլիս, 2018 10:59
Ասանժին պատրաստվում են դուրս հանել Լոնդոնում Էկվադորի դեսպանատնից

Մեծ Բրիտանիայի իշխանությունները բանակցություններ են վարում Էկվադորի կառավարության հետ WikiLeaks սկանդալային կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժին դուրս հանելու հնարավորության շուրջ: Այդ մասին գրում է The Times-ը:

Լրատվամիջոցի տվյալներով՝ բանակցությունները սկսվել են Էկվադորի նախագահ Լենին Մորենոյի Մեծ Բրիտանիա այցից մի քանի շաբաթ առաջ:

Հիշեցնենք, որ Ասանժը Լոնդոնում Էկվադորի դեսպանատանն է գտնվում 2012 թվականից: Դեսպանատան շենքից դուրս գալու դեպքում Ասանժին սպառնում է ԱՄՆ արտահանձնում և 35 տարվա ազատազրկում կամ մահապատիժ՝ ԱՄՆ պետքարտուղարության գաղտնի փաստաթղթերի հրապարակման համար:

 

Լրահոս

Դիտել ավելին