Կարևոր իրադարձություններ

Փրկարարները գտել են «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում կորած երեխային

16 Հուլիս, 2018 10:37
Փրկարարները գտել են «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում կորած երեխային

Ամասիա գյուղ մեկնած ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատի օպերատիվ խումբը երեխային գտել է անվնաս:

Երեկ, ժամը 14:25-ին ԱԻՆ «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Շիրակի մարզի Ամասիա գյուղի «Սուրիկի աղբյուր» կոչվող տարածքում մոտ 7 տարեկան երեխա է կորել և  անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Այս մասին տեղեկացնում են ԱԻՆ Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից։

Փրկարարները ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ աղբյուրից 1 կմ դեպի հյուսիս ընկած հատվածում գտել են երեխային:

 

Լրահոս

Դիտել ավելին