Կարևոր իրադարձություններ

Դիլիջանի ոլորաններում «Օպելը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. Հատուկ տեխնիկա է ժամանել

16 Հուլիս, 2018 10:26
Դիլիջանի ոլորաններում «Օպելը» մոտ 100 մետր գլորվել է ձորը. կան վիրավորներ. Հատուկ տեխնիկա է ժամանել

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ հուլիսի 16-ին, ժամը 09:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ Մ 4 ավտոճանապարհին՝ Դիլիջանի ոլորաններում ավտոմեքենան դուրս է եկել ավտոճանապարհի երթեւեկելի գոտուց եւ կախվել ձորը, տուժածներ չկան. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ «Opel Astra G» մակնիշի (վարորդը՝ Գ. Գ.) ավտոմեքենան Դիլիջանի ոլորաններում (4-րդ ոլորան) դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի հատվածից եւ մոտ 100 մ գլորվել ձորը, վարորդը՝ Գ. Գ.-ն եւ ուղեւորը՝ Կ. Խ.-ն տեղափոխվել են հրշեջ-փրկարարական ջոկատ:

Փրկարարները հոսանքազրկել ավտոմքենան եւ փակել գազի բալոնի փականը:

Ավտոմեքենան դուրս բերելու համար անհրաժեշտ է հատուկ տեխնիկա:

 

Լրահոս

Դիտել ավելին