Կարևոր իրադարձություններ

Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

15 Հուլիս, 2018 22:20
Վրաստանի խորհրդարանը հաստատել է կառավարության նոր կազմը

Վրաստանի խորհրդարանը, ինչպես և ակնկալվում էր, վստահություն է հայտնել կառավարության նոր կազմին, ինչպես նաև կառավարության «Ազատություն, արագ զարգացում, բարգավաճում» ծրագրին: 

Ինչպես հայտնում է Грузия Online-ը, նոր կառավարությանը վստահություն հայտնելուն կողմ է քվեարկել 101 պատգամավոր, դեմ՝ 12: 

Կառավարության նոր ղեկավարն է Մամուկա Բախտաձեն: 36-ամյա վարչապետը որպես առաջնահերթություններ է հայտարարել երկրի խաղաղ վերամիավորումը, տնտեսական բարեփոխումների խորացումը և ինտեգրումը Եվրաատլանտյան կառույցներին: 

Ինչպես ավելի վաղ արդեն հայտնի էր դարձել, Վրաստանում նախկին 14 նախարարության փոխարեն այսուհետ գործելու է 11-ը:

 

Լրահոս

Դիտել ավելին