Կարևոր իրադարձություններ

Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ

15 Հուլիս, 2018 22:00
Թրամփն ուղևորվել է Ֆինլանդիա՝ հանդիպելու Պուտինի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ինքնաթիռը Շոտլանդիայից մեկնել է Ֆինլանդիա: Այս մասին հայտնում է INTERFAX.RU-ն: 

Թրամփը Ֆինլանդիա է ուղևորվել՝ մասնակցելու ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ նախատեսված բանակցություններին, որոնք կկայանան հուլիսի 16-ին Հելսինկիի նախագահական պալատում: 

Կայանալիք բանակցություններում համաշխարհային առաջնորդները մտադիր են անդրադառնալ Սիրիայի, Ուկրաինայի, ինչպես նաև ամերիկյան ընտրությունների Ռուսաստանի ենթադրյալ միջամտության թեմաներին: 

Հիշեցնենք, որ նախօրեին ֆիննական մայրաքաղաքի հյուրանոցը, որտեղ պետք է բնակվի Թրամփը, սկսել էին ցանկապատել:   

Նշենք, որ Հելսինկիում նույնպես Թրամփին դիմավորում են բողոքի ցույցերով, ինչպես Լոնդոնում և Էդինբուրգում:

 

 

 

 

Լրահոս

Դիտել ավելին