Կարևոր իրադարձություններ

ԱԱ-2018. Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն

15 Հուլիս, 2018 21:21
ԱԱ-2018. Ֆրանսիան պատմության մեջ 2-րդ անգամ դարձավ Աշխարհի չեմպիոն

Կայացավ Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչը:

Բաղձալի գավաթի համար խաղում Ֆրանսիայի հավաքականը 4:2 հավով հաղթեց Ֆրանսիայի ընտրանուն:

18-րդ րոպեին Գրիզմանի՝ տուգանայինից փոխանցումից հետո Մանջուկիչը պատահմամբ գնդակն ուղարկեց սեփական դարպասը:

10 րոպե անց հիանալի գոլով հաշիվը հավասարեցրեց Իվա Պերիշիչը:

Եւս 10 րոպե անց նույն Պերիշիչը դարձավ հակահերոս. սեփական տուգանային հրապարակում ձեռքով խաղ, և մրցավարը նշանակեց 11 մետրանոց: Գրիզմանը դիպուկ էր՝ 2:1: 

59-րդ րոպեին հաշվենկատ հարվածով գոլի հեղինակ դարձավ Պոլ Պոգբան: 6 րոպե անց հեռու տարածությունից Մբապեն դիպուկ հարվածեց՝ հանելով հաղթողի վերաբերյալ հարցերը:

69-րդ րոպեին Լորիսը կոպտորեն սխալվեց, Մանջուկիչից գնդակn անդրադարձավ և հայտնվեց դարպասում՝ 4:2: Այսքանով ամեն ինչ ավարտվեց:

Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ 2-րդ անգամ (առաջինը՝ 1998թ.) դարձավ Աշխարհի չեմպիոն:

 

Լրահոս

Դիտել ավելին