Կարևոր իրադարձություններ

ԱԱ-2018. եզրափակիչ. Ֆրանսիան հաշվի մեջ առաջ անցավ. ուղիղ հեռարձակում

15 Հուլիս, 2018 20:28
ԱԱ-2018. եզրափակիչ. Ֆրանսիան հաշվի մեջ առաջ անցավ. ուղիղ հեռարձակում

Աշխարհի 2018 թվականի առաջնության եզրափակիչը մեկնարկել է:

Մոսկվայի «Լուժնիկի» ստադիոնում հայտնի կդառնա Մունդիալ-2018-ի հաղթողը: Ֆրանսիայի հավաքականը պատմության մեջ երրորդ անգամ է խաղալու եզրափակչում, ի տարբերություն Խորվաթիայի, ովքեր եզրափակչում են հայտնվել առաջին անգամ:

Թիմերը խաղադաշտ են դուրս գալու հետևյալ կազմերով

Ֆրանսիա - 1. Լորիս 2. Պավար 4. Վարան 5. Ումտիտի 6. Պոգբա 7. Գրիզման 9. Ժիրու 10. Մբապե 13. Կանտե 14. Մատյուիդի 21. Ֆերնանդես

Խորվաթիա - 23. Սուբաշիչ 2. Վրսալկո 3. Ստրինիչ 4. Պերիշիչ 6. Լովրեն 7. Ռակիտիչ 10. Մոդրիչ 11. Բրոզովիչ 17. Մանջուկիչ 18. Ռեբիչ 21. Վիդա

Հանդիպումը մեկնարկել է Երևանի ժամանակով ժամը 19:00-ին: Ուղիղ հեռարձակմանը կարող եք հետևել նաև այստեղ:

Խաղի 19-րդ րոպեին հաշիվը բացել է Ֆրանսիան: Ինքնագոլի հեղինակ է դարձել Մարիո Մանջուկիչը

28-րդ րոպեին Պերիշիչը հավասարեցրել է հաշիվը:

Մի քանի րոպե անց Ֆրանսիան կրկին առաջ է անցել հաշվի մեջ: 11 մետրանոցը հստակ է իրացրել Գրիզմանը` 2:1:

Հանդիպման 59-րդ րոպեին Պոգբան հաշիվը դարձրել է 3:1

65-րդ րոպեին Մբապեն հաշիվը դարձրել է խոշոր` 4:1

 

Լրահոս

Դիտել ավելին