Կարևոր իրադարձություններ

Թուրքմենստանում արգելել են ալկոհոլի վաճառքը

15 Հուլիս, 2018 20:40
Թուրքմենստանում արգելել են ալկոհոլի վաճառքը

Թուրքմենստանի իշխանություններն արգելել են ալկոհոլային ըմպելիքների վաճառքը մայրաքաղաք Աշխաբադում և մարզային վարչական կենտրոններում:

Այս մասին հաղորդում է Lenta.ru-ն՝ հղում անելով «Ազատություն» ռադիոկայանի տեղի ծառայությանը: Աղբյուրի տվյալներով՝ երկրի իշխանություններն աշխատանքներ են տանում ոգելից խմիչքներն առևտրի կետերից առգրավելու ուղղությամբ: 

Ալկոհոլի վաճառքի դեմ պայքարը երկրում սկսվել է հուլիսի 5-ին ընդունված «Թուրքմենստանում 2018-2024-ը ալկոհոլի վնասակար ազդեցության կանխարգելման ազգային ծրագրի» համաձայն: 

Մայրաքաղաքի խանութներով շրջայցեր են սկսել իրականացնել արդեն հուլիսի 10-ից:


 

Լրահոս

Դիտել ավելին