Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանում անկարգությունների համար կասկածվող 22 մարդ է ձերբակալվել

15 Հուլիս, 2018 16:40
Ադրբեջանում անկարգությունների համար կասկածվող 22 մարդ է ձերբակալվել

Ադրբեջանի Գյանջա քաղաքում (Գանձակ)  անկարգությունների համար ընդհանուր առմամբ 22 մարդ է ձերբակալվել, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով երկրի իրավապահ մարմիններում աղբյուրին:

«Գյանջայում հուլիսի 10-ին հանցագործությունների իրականացման համար ձերբակալվել է ավելի քան յոթ մարդ, այդ թվում՝ Իբրահիմով Սամիր Ռամիզօղլուն, ով հետախուզվում էր: Ընդհանուր առմամբ հուլիսի 10-ի իրադարձությունների ժամանակ հանցագործությունների համար ձերբակալվել է 22 մարդ: Նրանցից մեկը ձերբակալվել է այսօր՝ Ղազախի շրջանում ադրբեջանա-վրացական սահմանը հատելու փորձի ժամանակ: Նույն ընթացքում՝ հուլիսի 3-ին ձերբակալվել է 13 մարդ, իսկ 8 մարդու նկատմամբ հետախուզում է հայտարարվել Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի նկատմամբ մահափորձի առնչությամբ»,- հայտարարել է գործակալությանը աղբյուրը: 

Նրա խոսքերով՝ օպերատիվ-հետախուզական միջոցառումները շարունակվում են:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի՝ մեծությամբ երկրորդ քաղաք Գյանջայում երկու ոստիկան է սպանվել քաղաքապետի դեմ մահափորձից օրեր անց՝ հուլիսի 10-ին կազմակերպված բողոքի ցույցերի ժամանակ: Իշխանությունները մահափորձի և «ապստամբությունների» համար, որոնց ընթացքում սպանվել են ոստիկանները, մեղադրել են իսլամիստ ծայրահեղականների և ենթադրություն հայտնել, որ նրանց այդ քայլերին դրդել են օտար ուժերը: 

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Գյանջա քաղաքում իրադարձություններն ահաբեկչություն է անվանել՝ ուղղված Ադրբեջանի պետականության դեմ: Հաղորդվել է, որ ուրբաթ առավոտյան  Ադրբեջանի իրավապահ մարմինների օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում սպանվել է Գյանջա քաղաքում ոստիկանի սպանության համար մեղադրվող Ռաշադ Բոյուկիշիևը:

 

Լրահոս

Դիտել ավելին