Կարևոր իրադարձություններ

Խստորեն դատապարտում եմ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգության փաստը. Արցախի ՄԻՊ

15 Հուլիս, 2018 15:20
Խստորեն դատապարտում եմ Կաթողիկոսի հանդեպ ոտնձգության փաստը. Արցախի ՄԻՊ

Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը Հայ Առաքելական Եկեղեցու դավանորդ է։ Ուստի, Հայ Առաքելական Եկեղեցու նվիրապետի՝ Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի նկատմամբ ոտնձգությունը վերաբերելի է նաև Արցախի Հանրապետության քաղաքացիների բացարձակ մեծամասնության խղճի ու դավանանքի ազատությանը։

Այս մասին ասվում է Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանի հայտարարության մեջ։

«Խստորեն դատապարտում եմոտնձգության փաստը և ողջունում եմ Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանի արագ ուհամարժեք արձագանքը»,-ասել է Մելիքյանը։

Հիշեցնենք, որ երեկ Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ն ուխտի էր մեկնել Գնդեվանք, և նրա հրաժարականը պահանջող «Նոր Հայաստան, նոր հայրապետ» շարժման ակտիվիստները շրջափակել էին նրա մեքենան:

 

Լրահոս

Դիտել ավելին