Կարևոր իրադարձություններ

Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը

15 Հուլիս, 2018 12:52
Հեղինակ՝ Մնացական Բիչախչյան
Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը

Ինչպես գիտենք մինչև 16 տարեկան ՀՀ քաղաքացի երեխայի անձնագիր ստանալու համար անձամբ պետք է դիմի ծնողը կամ այլ օրինական ներկայացուցիչը: Երեխայի ներկայությունը անձնագրային ծառայությունում պարտադիր չէ: 
Պրակտիկայում շատ են դեպքերը, երբ դիմումատու քաղաքացին գտնվում է օտարերկրյա պետությունում, դիվանագիտական ծառայությունից բավականին հեռու և ավելի հարմար է լիազորված անձի միջոցով դիմել ՀՀ անձնագրային ծառայություն:
Մինչև 16 տարեկան երեխայի անձնագրավորման համար կարող է դիմել նաև ծնողի կողմից լիազորված անձը: 
Ծնողի դիմումը պետք է հաստատված լինի նոտարական կարգով և պետք է առկա լինի լիազորագիր, համաձայն որի ով է հանդես գալու անձնագրային ծառայությունում:
Այս երկու փաստաթղթի փոխարեն կարող է լինել մեկը՝ նոտարական կարգով հաստատված լիազորագիր, որում նշված կլինի դիմող ծնողի և երեխայի տվյալները, ծնողի կամարտահայտությունը, որ ցանկանում է ստանալ երեխայի համար անձնագիր և այն անձի տվյալները, ով իր փոխարեն ներկայանալու է անձնագրային ծառայություն:

 

Լրահոս

Դիտել ավելին