Կարևոր իրադարձություններ

Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ «գերեվարված հայ հետախույզը» չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում. ՀՀ ՊՆ

15 Հուլիս, 2018 12:45
Ադրբեջանական ԶԼՄ-ների պնդմամբ «գերեվարված հայ հետախույզը» չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում. ՀՀ ՊՆ

Ադրբեջանական լրատվամիջոցները լուսանկար են հրապարակել և պնդում են, որ լուսանկարում գերեվարված հայ հետախույզ է, որին բռնել են հայ-ադրբեջանական սահմանի Ղազախի հատվածում։ 

Այս մասին հայտնում է razm.info-ն՝ նշելով, որ ադրբեջանական լրատվամիջոցները նշել են նաև անձնական տվյալները՝ 1984 թ. ծնված Կարեն Ղազարյան, որոնք կարող են և սխալ լինել։ 

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը «Ֆեյսբուքի» իր էջում պարզաբանում է ներկայացրել, համաձայն որի՝ ՀՀ ՊՆ-ը պաշտոնապես հայտարարում է, որ Տավուշի Բերդավան գյուղի բնակիչ, 1984թ, ծնված Կարեն Ղազարյանը չի ծառայում և երբեք չի ծառայել ՀՀ ԶՈւ-երում։  

«Միաժամանակ նշենք, որ ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը, հանդիսանալով Գերիների պատանդների և անհայտ կորածների միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, դիմել է ԿԽՄԿ Երևանյան գրասենյակ՝ ՀՀ քաղաքացի Կարեն Ղազարյանի վերադարձի կազմակերպման համար։ Նշենք նաև, որ ԿԽՄԿ Երևանյան գրասենյակը զգուշացված է Կարեն Ղազարյանի առողջական խնդիրների վերաբերյալ»,-գրել է Արծրուն Հովհաննիսյանը:

 

Լրահոս

Դիտել ավելին