Կարևոր իրադարձություններ

Մոլագարը Amazon-ում գրառումներ է արել զենքի մասին, որով տանջել և սպանել է իր զոհերին

15 Հուլիս, 2018 14:00
Մոլագարը Amazon-ում գրառումներ է արել զենքի մասին, որով տանջել և սպանել է իր զոհերին

Անշարժ գույքի գործակալ 47-ամյա Թոդ Քոլհեփը հարգված մարդու համբավ ուներ իր շրջապատում, քանի դեռ ոստիկանները բջջային հեռախոսի ազդանշանների հետքերով չէին հայտնաբերել անհետացած երիտասարդ զույգին՝ գրում է life.ru-ն:

Զույգի անհետանալուց երկու ամիս անց Թոդի տան մոտակայքում՝ թփերի մեջ ոստիկանները հայտնաբերեցին նրանց ջարդուխուրդ արված ավտոմեքենան, քիչ անց մետաղական կոնտեյների մեջ հայտնաբերել են սարսափահար աղջկան, ով պատմել է, որ իր աչքի առաջ Թոդը տանջել և սպանել է իր զուգընկերոջը, իսկ իրեն շղթայակապ պահել է այդտեղ և պարբերաբար բռնաբարել:

Фото © Соцсети

Ձերբակալությունից հետո Թոդը բացել է իր իրական դեմքը. նա խոստովանել է, որ սպանել և իր այգում թաղել է նաև Ջոն Քոքս անունով տղամարդուն և նրա կնոջը, ովքեր անհետացել էին մեկ տարի առաջ: Նա նաև խոստովանել է, որ 13 տարի առաջ ավտոսրահում տեղի ունեցած մասսայական սպանությունների հեղինակը նույնպես ինքն է՝ պատճառաբանելով, որ վրեժ է լուծել, քանի որ սրահը հրաժարվել է հետ վերցնել իր գնած մոտոցիկլետը:

Фото © Соцсети

Իսկ որ ամենասարսափելին է, Թոդը մեկնաբանություններ է արել Amazon-ում իր կատարած սպանությունների տարատեսակ զենքերի մասին: Նա մոտ 140 մեկնաբանություն է թողել: Օրինակ՝ կողպեքի մասին գրել է. «Շատ լավ է աշխատում. եթե ինչ-որ մեկը խանգարում է, օգտագործիր հին մեթոդը՝ գուլպայիդ մեջ դիր կողպեքը և հարվածիր»:

Фото © Соцсети

Թոդը դատապարտվել է ցմահ ազատազրկման: Դատարանում նրա մայրը պաշտպանել է որդուն՝ ասելով, որ Թոդը հրեշ չէ. նա արել է դա ոչ թե հաճույքի համար, այլ բարկացած է եղել և ցավ է զգացել:

Фото © Соцсети

Фото © Соцсети

Фото © Соцсети

 

Լրահոս

Դիտել ավելին