Կարևոր իրադարձություններ

ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և ավագանու նիստին չի մասնակցելու

15 Հուլիս, 2018 12:32
ՀՀԿ-ն քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու և ավագանու նիստին չի մասնակցելու

Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցությունը քաղաքապետի թեկնածու չի առաջադրելու։

Խմբակցության տարածած հայտարարության մեջ ասվում է «Հաշվի առնելով երկրում ստեղծված նոր իրողությունը, Երևանի ավագանու «Հանրապետական կուսակցություն» խմբակցությունը հուլիսի 16-ին կայանալիք Երևանի քաղաքապետի ընտրություններին չի առաջադրելու թեկնածու և չի մասնակցելու Երևանի ավագանու համապատասխան նիստին։

Խորապես համոզված ենք, որ, ստեղծված իրավիճակում Երևան քաղաքի հետագա բնականոն և շարունակական զարգացումը ապահովելու նպատակով, նոր քաղաքապետին և ավագանու անդամներին պետք է ընտրեն մայրաքաղաքի բնակիչները»։

Նշենք, որ առաջադրվել է միայն մեկ թեկնածու՝ «Երկիր ծիրանի» կուսակցության նախագահ Զարուհի Փոստանջյանը։

 

Լրահոս

Դիտել ավելին