Կարևոր իրադարձություններ

Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման համատեղ քայլերը

15 Հուլիս, 2018 12:20
Պուտինն ու Էրդողանը հեռախոսով քննարկել են Սիրիայում իրավիճակի կարգավորման համատեղ քայլերը

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ու Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են Սիրիայում տիրող ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերը


Ինչպես տեղեկացնում է РИА Новости-ն՝ վկայակչելով Կրեմլի մամուլի ծառայությանը, նշվում է, որ Պուտինը կրկին շնորհավորել է թուրք պաշտոնակցին՝ ընտրություններում տարած հաղթանակի և նախագահի պաշտոնը կրկին ստանձնելու կապակցությամբ: Զրույցի ժամանակ երկու կողմն էլ ընդգծել են ամենատարբեր ուղղություններով համագործակցության հետագա առաջխաղացման տրամադրվածությունը:

«Քննարկվել են միջազգային օրակարգի և տարածաշրջանային խնդիրներին վերաբերող ակտուալ հարցերը: Հատուկ ուշադրություն է դարձվել Սիրիայում ճգնաժամային իրավիճակի կարգավորմանն ուղղված համատեղ քայլերին՝ հիմնված ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի համապատասխան բանաձևերի վրա», - ասվում է Կրեմլի հաղորդագրության մեջ:

 

Լրահոս

Դիտել ավելին