Կարևոր իրադարձություններ

Բողոքում են ցմահ դատապարտյալների հարազատները. նրանք ոտքով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց

15 Հոկտեմբեր, 2015 14:44
Բողոքում են ցմահ դատապարտյալների հարազատները. նրանք ոտքով շարժվում են դեպի Բաղրամյան փողոց

ԳԱԼԱ-ն գրում է. 

Արդեն 3 օր շարունակ ՀՀ-ում ցմահ դատապարտյալները՝ թվով 45 հոգի, հայտարարել են անժամկետ հացադուլ: Նրանք նաեւ նամակ էին հասցեագրել Ս. Սարգսյանին՝ պահանջելով վերանայել իրենց քրեական գործերը:

Այսօր արդեն ՀՀ կառավարության շենքի դիմաց բողոքի ցույց են իրականացրել նրանց հարազատները:

Ինչպես փոխանցում է ԳԱԼԱ-ի թղթակիցը, նրանք պահանջում են, որ ՀՀ արդարադատության նորանշանակ նախարարը վերանայի  դատապարտյալների քրեական գործերը:

ՀՀ կառավարության շենքի դիմաց շուրջ մեկ ժամ շարունակ նրանք բողոքի ցույց են իրականացրել եւ հայտարարել, որ իրենց եւ դատապարտյալ հարազատների պահանջը չկատարելու դեպքում կհայտարարեն նստացույց, իսկ մի մասն էլ հայտարարել է, որ կլքեն երկիրը:

Ավելին՝ այստեղ

 

Լրահոս

Դիտել ավելին