Կարևոր իրադարձություններ

Ամերիկացիները սկսել են ավելի շատ ծախսել տնային կենդանիների վրա

15 Հուլիս, 2018 11:00
Ամերիկացիները սկսել են ավելի շատ ծախսել տնային կենդանիների վրա

Վերջին 20 տարում ամերիկացիների ծախսերը տնային կենդանիների հետ կապված աճել է երեք անգամ: Այդ տվյալները ներկայացնում է Տնային կենդանիների համար անհրաժեշտ ապրանքների արտադրության ասոցիացիան: Եթե 1998թ. ամերիկացիները իրենց կենդանիների համար մոտ 23 մլրդ դոլար էին ծախսել, ապա 2017թ. տվյալներով՝ այդ գումարը հասել էր 69 միլիարդի՝ գրում է kommersant.ru-ն:

 

Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ ամենից շատ ծախսում են կենդանիների կերի վրա, երկրորդ տեղում անասնաբուժական ծառայություններն են, դեղորայքը: 2017թ. ամերիկացիները կենդանիներ ձեռք բերելու համար ծախսել են 2 միլիարդ դոլար:

 

Լրահոս

Դիտել ավելին