Կարևոր իրադարձություններ

Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը պատմել է, որ երգչուհին սիրային կապի մեջ է եղել կնոջ հետ

14 Հուլիս, 2018 23:26
Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը պատմել է, որ երգչուհին սիրային կապի մեջ է եղել կնոջ հետ

Ուիթնի Հյուսթոնի ընտանիքը հաստատել է, որ երգչուհին իսկապես սիրային կապի մեջ է եղել Ռոբին Քրոուֆորդի հետ: Փաստավավերագրական «Ուիթնի» ֆիլմի ռեժիսոր Քևին Մաքդոնալդը փորձել է ավելին իմանալ այդ կապի մասին՝ գրում է plitkar.com-ը:

Ուիթնին 18 տարեկանում հեռացել է տնից և գնացել Ռոբինի մոտ: Նրա սիրավեպի մասին պատմել է եղբայրը: Նա ասել է, որ երկու կանայք էլ խնամքով թաքցրել են այդ կապը, իսկ ինքը միշտ էլ կասկածել է, որ նրանց միջև պարզապես ընկերություն չէ, այլ ավելի լուրջ մի բան, որն իրեն բոլորովին էլ դուր չի եկել:

Ուիթնիի և Ռոբինի սիրային կապի մասին առաջին անգամ պատմել է երգչուհու նախկին ամուսինը՝ Բոբի Բրաունը 2016թ.:

 

Լրահոս

Դիտել ավելին