Կարևոր իրադարձություններ

Հելսինկիում ոստիկանությունն սկսել է ցանկապատել Թրամփի բնակության համար նախատեսված հյուրանոցը

14 Հուլիս, 2018 22:13
Հելսինկիում ոստիկանությունն սկսել է ցանկապատել Թրամփի բնակության համար նախատեսված հյուրանոցը

Ֆինլանդիայի մայրաքաղաք Հելսինկիի Hilton Helsinki Kalastajatorppa հյուրանոցը, որտեղ կհյուրընկալվի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ գագաթնաժողովի ժամանակ, սկսել են ցանկապատել մետաղական ցանկապատով:

Ինչպես հաղորդում է РИА Новости-ն, ներկա պահին մուտքը հյուրանոցի տարածք ազատ է, սակայն հյուրանոցի շենքի մոտ մեծ թվով ոստիկանական մեքենաներ են հերթապահում:


Ինչպես նշվում է շաբաթ գիշեր լույս կիրակի հյուրանոցում սենյակ կարելի է ամրագրել 135 եվրոյով, սակայն կիրակի ցերեկը և երկուշաբթի, երբ հյուրանոցում պետք է բնակվի ամերիկացի նախագահը, սենյակ ամրագրելն անհնար է: Ազատ համարներ կլինեն միայն երեքշաբթի օրվանից:

Ինչպես նախօրեին հաղորդվում էր, Ֆինլանդիա է ժամանել ՌԴ նախագահի նոր լիմուզինը «Կորտեժ» շարքից:

Հիշեցնենք, որ ղեկավարների միջև հանդիպումը նախատեսված է հուլիսի 16-ին:

 

Լրահոս

Դիտել ավելին