Կարևոր իրադարձություններ

«Ես ինձ կպահեի այնպես, ինչպես Նեյմարը». Ռոբերտո Կառլոսը՝ սիմուլյացիաների մասին

14 Հուլիս, 2018 21:58
«Ես ինձ կպահեի այնպես, ինչպես Նեյմարը». Ռոբերտո Կառլոսը՝ սիմուլյացիաների մասին

Բրազիլիայի ազգային հավաքականի նախկին պաշտպան Ռոբերտո Կառլոսը խոսել է 2018 թվականի Աշխարհի գավաթի խաղարկության ընթացքում Նեյմարի սիմուլյացիաների մասին:

«Իրականում Նեյմարն անհավանական խաղացող է: Համար մեկը: Ցավոք, 2018 թվականի Աշխարհի գավաթն այնպես չդասավորվեց նրա համար, ինչպես սպասում էինք: Երբ Ռոնալդուն և Մեսսին դուրս մնացին առաջնությունից, ամբողջ պատասխանատվությունն ընկավ Նեյմարի ուսերին: Դա դժվար էր:

Ես ինձ կպահեի այնպես, ինչպես Նեյմարը: Բրազիլացիները հաճախ այդպես են արձագանքում խախտումներին: Մենք այնքան մեծ չենք, որքան եվրոպացիները, և մենք ֆիզիակական կոնտակտն ավելի դժվար ենք ընդունում»,- նշել է Կառլոսը:

 

Լրահոս

Դիտել ավելին